Տնտեսական17:37, 17 Հունվար 2022
Թուրքիայի արտաքին կարճաժամկետ պարտքը հասել է 124 մլրդ դոլարի

2021 թվականի նոյեմբերի վերջի դրությամբ Թուրքիայի կարճաժամկետ արտաքին պարտքի չափն աճել է 8.6 տոկոսով՝ հասնելով 124.1 միլիարդ դոլարի։
Թուրքիայի Կենտրոնական բանկը (ԿԲ) հրապարակել է 2021 թվականի նոյեմբերի արտաքին պարտքի վիճակագրության տվյալները։ Դրանք ցույց են տալիս, որ Թուրքիայի արտաքին պարտքը շարունակում է արագորեն աճել։
Կենտրոնական բանկի տվյալները հետևյալն են.
- 2021 թվականի նոյեմբերի վերջին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բանկերի արտաքին կարճաժամկետ պարտքի չափը նվազել է 6.7 տոկոսով և կազմել 53.5 մլրդ դոլար, իսկ մյուս հատվածների կարճաժամկետ արտաքին պարտքի չափն աճել է 25.4 տոկոսով և կազմել 44.5 մլրդ դոլար։
- Բանկերի կողմից օգտագործված կարճաժամկետ վարկերը 2020 թվականի վերջի համեմատ նվազել են 7.5 տոկոսով և կազմել 12.6 միլիարդ դոլար։ Ոչ ռեզիդենտների արտարժութային ավանդները, առանց բանկերի, աճել են 0.2 տոկոսով և կազմել 15.2 մլրդ դոլար, իսկ ոչ ռեզիդենտ բանկերի ավանդներն աճել են 16.2 տոկոսով և կազմել 15.4 մլրդ դոլար։ Բացի այդ, ոչ ռեզիդենտների՝ թուրքական լիրայով ավանդները նախորդ տարվա վերջի համեմատ նվազել են 32.5 տոկոսով և կազմել 10.4 մլրդ դոլար։
- Այլ ոլորտների ներմուծման պարտքերը 2020 թվականի վերջի համեմատ աճել են 32.4 տոկոսով և կազմել 39.4 միլիարդ դոլար։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |