• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 07:40
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական16:54, 18 Հունվար 2022

Սաիդ Քըրան. «Էրդողանը չի կարող նախագահ լինել, քանի որ դիպլոմ չունի»

Սաիդ Քըրան. «Էրդողանը չի կարող նախագահ լինել, քանի որ դիպլոմ չունի»

Թուրքիայում գործող «Ժողովրդի ազատագրության» կուսակցության (ԺԱԿ-HKP) գլխավոր քարտուղարի տեղակալ Սաիդ Քըրանը Flash TV-ի եթերում անդրադարձել է Թուրքիայի նախագահ, «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համալսարանական դիպլոմի հետ կապված իրավական գործընթացին։ Այդ գործընթացը սկսվել է հենց վերոհիշյալ կուսակցության նախաձեռնությամբ։

«Գործող նախագահը նախագահ լինելու որակավորում չունի, քանի որ դիպլոմ չունի»,-հայտարարել է Քըրանը։

Կուսակցական գործչի այս պնդումից հետո լրագրող Օրհան Ուղուրօղլուն նրան հարցրել է` «Իսկ դուք ունե՞ք դիպլոմ»։

Դրան ի պատասխան ընդդիմադիր գործիչը եթերում ցույց է տվել իր ունեցած մի քանի դիպլոմը։

Նշենք, որ 2021թ. ԺԱԿ-ը, պնդելով, որ Թայիփ Էրդողանի՝ համալսարանի և լիցեյի դիպլոմների հարցում անորոշություն կա, դիմում էր ներկայացրել Մարմարայի համալսարան և տեղեկատվություն պահանջել նախագահի դիպլոմի վերաբերյալ։ Մարմարայի համալսարանը մերժել էր դիմումը, ինչից հետո կուսակցությունը դիմել էր  Տեղեկատվության հասանելիության գնահատման խորհրդին և կրկին մերժում ստացել այն պատճառաբանությամբ, որ դա անձնական տվյալ է։ ԺԱԿ-ի փաստաբաններն այնուհետև հայց էին ներկայացրել Անկարայի 14-րդ վարչական դատարան՝ Տեղեկատվության հասանելիության գնահատման խորհրդին որոշումը չեղարկելու համար։

Հիշեցնենք, որ դեռևս 2000-ական թվականներին թուրք մտավորականներ Յալչըն Քյուչյուքը և Բանու Ավարն իրենց գրքերում և ելույթներում հայտարարել են, որ Էրդողանը չունի դիպլոմ։ Հաջորդող տարիներին Թուրքիայում հասարակական տարբեր շերտեր պարբերաբար նշել են, որ դիպլոմ չունենալու պատճառով Թայիփ Էրդողանն օրինական կերպով չի կարող զբաղեցնել Թուրքիայի նախագահի պաշտոնը։ Հիմնականում թեզեր են առաջ քաշվել առ այն, որ նախագահի ձեռքում երկու դիպլոմ կա, որոնց օրեգինալ լինելը փաստված չէ, նա քիչ հիշողություններ և լուսանկարներ ունի համալսարանական տարիներից և այլն։ 2018 թ-ին նախագահական ընտրություններից առաջ «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) թեկնածուն՝ Մուհարեմ Ինջեն, իր քարոզարշավի մի մասը կառուցել է Էրդողանի համալսարանական դիպլոմի հարցի վրա։

Աղբյուր`    Gercekgundem.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}