Քաղաքական16:29, 18 Հունվար 2022
Հունաստանի վարչապետ․ «Եթե Թուրքիան ավելի ագրեսիվանա, ԵՄ-ն հնարավոր է պատժամիջոցներ կիրառի»

Ստրասբուրգում Եվրոպայի ժողովրդական կուսկացության (EPP) նիստում Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը կոշտ քննադատության է ենթարկել Թուրքիային։
Միցոտակիսը, նշելով, որ Թուրքիայի՝ Հունաստանի նկատմամբ վարած քաղաքական կուրսի մեջ ընդգծված փոփոխություններ տեղի չեն ունեցել, ասել է․ «Եթե Թուրքիան ավելի ագրեսիվ դառնա, ապա հնարավոր է, որ ԵՄ-ն պատժամիջոցներով հարվածի Թուրքիային»։
Միցոտակիսը նշել է, որ Թուրքիան իրեն հաջող չի դրսևորել մարդու մարդու իրավունքները հարգելու հարցում։ Հավելել է, որ իրենք անհրաժեշտ քայլեր կձեռնարկվեն, եթե Թուրքիան շարունակի իր ագրեսիվ դիրքորոշումը Հունաստանի ու Կիպրոսի Հանրապետության նկատմամբ։
Ինչ վերաբերում է Թուրքիայի և Հունաստանի միջև Արևելյան Միջերկրականի հարցի շուրջ շարունակվող լարվածությանը, Հունաստանի վարչապետը նկատել է, որ Արևելյան Միջերկրականը էներգետիկ պաշարներ գտնելու առումով գնալով ավելի կարևոր տարածաշրջան է դառնում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |