Քաղաքական16:20, 02 Փետրվար 2022
Թուրք կուսակցապետի նախապայմանները Հայաստանին
Թուրքիայի ծայրահեղ ազգայնական «Մեծ միություն» կուսակցության (BBP-ՄՄԿ) նախագահ Մուստաֆա Դեսթիջին մամուլի ասուլիսում անդրադարձել է ՀՀ-Թուրքիա երկխոսության թեմային և արցախյան հիմնախնդրին։
Հիշեցնելով «Շուշիի հռչակագրի» վավերացման վերաբերյալ Թուրքիայի խորհրդարանին ներկայացված օրինագիծը՝ նա ասել է.
«Հռչակագիրը նպատակ ունի ավելի ամրապնդել և խորացնել Թուրքիայի ու Ադրբեջանի փոխհարաբերությունները, ինչը շատ ճիշտ է։ Մենք, որպես «Մեծ միություն» կուսակցություն, լիովին աջակցում ենք դրան»։
Դեսթիջին հայտնել է, որ իր կուսակցությունը սատարում է Ադրբեջանի հետ ձեռնարկվող բոլոր քայլերը։ Իսկ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար Թուրքիայի իշխանությունների քողարկված նախապայմանների մասին ասել է հետևյալը։
«Մենք ցանկանում ենք, որ Հայաստանի հետ կասեցվեն կարգավորման փորձերն այնքան ժամանակ, քանի դեռ այդ երկիրը Ղարաբաղի օկուպացրած ողջ տարածքներից դուրս չի եկել և չի հրաժարվել Թուրքիային ուղղված ցեղասպանակության անհիմն պնդումներից»։
Ըստ թուրք կուսակցապետի, եթե Հայաստանը ցանականում է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ, ապա պետք է 2 կարևոր քայլ անի.
«Առաջին՝ հրաժարվի Ղարաբաղի բռնազավթած ողջ տարածքներից։ Եվ երկրորդ՝ հրաժարվի այսպես կոչված Հայոց ցեղասպանության պնդումներից։
Առանց դրանցից հրաժարվելու կարգավորման գործընթացը ոչ առողջարար կլինի, ոչ էլ՝ երկարաժամկետ: Կգա ապրիլի 24-ը, կրկին հայտարարություն կանեն և արդյունքում գործընթացը նորից կդադարի։ Ուստի, ի սկզբանե պետք է նախազգուշական միջոցներ ձեռնարկել»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |