Ռազմական16:59, 03 Փետրվար 2022
Թուրքական զինուժի՝ Իրաքում գտնվող ռազմաբազան հրթիռակոծվել է

Թուրքիայի զինուժի՝ Մոսուլի Բաշիքայի շրջանում գտնվող Գեդու ռազմաբազան հրթիռակոծվել է։ Թուրքիայի զինուժն ավելի վաղ ռմբակոծել էր Մահմուրը, Սինջարը և Դերիքը։
«Rûdaw»-ի հետ զրույցում Զելքանի ղեկավար Մուհամմեդ Էմինը հայտնել է, որ լուսադեմին՝ ժամը 03։30-ին, Մոսուլի կողմից 6 հրթիռ է նետվել ռազմաբազայի ուղղությամբ։ Նրա խոսքով՝ հրթիռներն ընկել են բազայի շրջակայքում, սակայն որևէ մարդկային կորուստ չի գրանցվել։
«Ազատ Սինջար» (Ehrar Sinar) անվանումով մի խմբավորում հայտարարել է, որ հարձակումն իրենք են կազմակերպել՝ բազայի վրա արձակելով թվով 18 հրթիռ։ Նրանց տարածած հայտարարության համաձայն՝ գործողությունն իրականացվել է, քանի որ Իրաքի կառավարությունը չի կատարում Սինջարը պաշտպանելու իր պարտականությունները։
Մոսուլից 12 կմ հյուսիս գտնվող Բաշիքայի մոտակայքի Գեդու ռազմաբազան կառուցվել է 2015 թվականին։ Այն բացվել է, որպեսզի թուրքական զինուժն ուսումնական աջակցություն ցուցաբերի սուննի զինյալներին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։

Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |