Քաղաքական00:00, 04 Փետրվար 2022
Քըլըչ-Ռուբինյան հաջորդ հանդիպումը տեղի կունենա Վիեննայում
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ և տեղեկացրել, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցող երկու երկրների հատուկ ներկայացուցիչների 2-րդ հանդիպումը տեղի կունենա ընթացիկ տարվա փետրվարի 24-ին։
Ըստ արտգործնախարարության հիշյալ հայտարարության՝ Սերդար Քըլըչը և Ռուբեն Ռուբինյանը կհանդիպեն Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում։
Նշենք, որ հատուկ ներկայացուցիչների առաջիկա հանդիպման մասին հայտնել էր նաև Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Վահան Հունանյանը։
Հիշեցնենք, որ Քըլըչ-Ռուբինյան առաջին հանդիպումը կայացել էր Ռուսաստանի արտգործնախարարության ընդունելությունների տանը Մոսկվայում հունվարի 14-ին, որից հետո ընթացքը գնահատել էին դրական և կառուցողական։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |