Քաղաքական12:31, 08 Փետրվար 2022
ՌԴ-ի համաձայնության դեպքում Թուրքիան կկազմակերպի Պուտին-Զելիսնսկի հանդիպումը

Թուրքական կողմը կարող է կազմակերպել Ռուսաստանի ու Ուկրաինայի ղեկավարների հանդիպումը Պուտինի համաձայնության դեպքում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսնակ և գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընը:
Քալընը, խոսելով ռուս-ուկրաինական լարվածության թուլացման հարցում թուրքական կողմի նախաձեռնություն վերցնելու մասին, ասել է. «Մեր հանրապետության նախագահի՝ Զելենսկիի ու Պուտինի հանդիպումը կազմակերպելու առաջարկը շատ կարևոր է: Ուկրաինան դրական է վերաբերվում դրան, Ռուսաստանից էլ դրական պատասխան ստացվելու դեպքում հանդիպումը կկայանա»:
Քալընը հայտնել է նաև մոտ ապագայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա կատարելիք այցի մասին:
«Պարոն Պուտինն այցելելու է Թուրքիա: Առաջիկա օրերին այդ այցելության ամսաթիվն էլ կստանանք»,- մանրամասնել է Քալընը:
Նշենք, որ ավելի վաղ Էրդողանը պատրաստակամություն էր հայտնել միջնորդություն ցուցաբերել ռուս-ուկրաինական լարվածությունը թուլացնելու համար ու հույս հայտնել, որ կկարողանա Թուրքիայում կազմակերպել Պուտին-Զելենսկի հանդիպումը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |