Քաղաքական11:59, 11 Փետրվար 2022
Թուրքական մամուլ. Թուրքիայի կառավարության կազմում սպասվում են փոփոխություններ

Թուրքիայի կառավարության կազմում առաջիկայում կարող են տեղի ունենալ մի շարք փոփոխություններ: Այդ մասին խոսվում է թուրքական մամուլում, ինչպես նաև համացանցի թուրքական տիրույթում:
Նման խոսակցություններ շրջանառվեցին Թուրքիայի արդարադատության նախարար Աբդուլհամիթ Գյուլի հրաժարականից հետո:
Բացի այդ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մի քանի օր առաջ չէր բացառել որոշ փոփոխություններ կառավարությունում՝ ընդգծելով, որ ամեն ինչ կախված է ծառացած նոր խնդիրներից, որոնց հետ բախվում է Թուրքիան:
Ուշագրավ է, որ համացանցի թուրքական տիրույթում նույնպես խոսվում է այդ մասին: Օրինակ թուրք լրագրող Թոլգա Ըշըքը, անդրադառնալով այդ թեմային, Twitter-ի էջում գրել էր, որ շուտով 1-3 նախարար փոխվելու են:
Հիշեցնենք, որ Թուրքիայի արդարադատության նախարարի պաշտոնում նշանակվել էր Բեքիր Բոզդաղը, ով ավելի լավ մի քանի պաշտոններ էր զբաղեցրել տարբեր գերատեսչություններում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |