Տարածաշրջան11:44, 14 Փետրվար 2022
Էրդողանը պաշտոնական այցով մեկնում է Արաբական Միացյալ Էմիրություններ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր պաշտոնական այցով կմեկնի Աբու Դաբի, որտեղ հանդիպում կունենա թագաժառանգ, արքայազն Մուհամադ իբն Զաիդ Ալ Նահայանի և այլ արաբ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Հանդիպման ժամանակ նախատեսվում է քննարկել Թուրքիա-Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ) համագործակցության ընդլայնման հարցը տարբեր ոլորտներում: Քննարկվելու է տարածաշրջանային, միջազգային մի շարք խնդիրներ ու հարցեր:
Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ Թուրքիան ու ԱՄԷ-ն պատրաստվում են ստորագրել 12 պայմանագիր, որոնք առնչվում են առևտրային, ռազմական, բեռնափոխադրման, առողջապահական և տեխնոլոգիական ոլորտներին:
Հիշեցնենք, որ 2021թ.-ի 21-ին Էրդողանն Անկարայում ընդունել էր Նահայանին։ Դա թագաժառանգի և ԱՄԷ ամենաազդեցիկ պետական գործչի առաջին այցն էր Թուրքիա 2012 թվականից ի վեր։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |