Քաղաքական17:16, 22 Փետրվար 2022
Էրդողանը հերթով այցելում է աֆրիկյան մի շարք երկրներ

Փետրվարի 21-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունից մեկնել է Սենեգալ՝ աֆրիկյան երկրներ կատարած այցի շրջանակներում:
Այցի շրջանակներում Թուրքիայի նախագահին ուղեկցում են արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն, ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, առևտրի նախարար Մեհմեդ Մուշը, տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ադիլ Կարաիսմաիլօղլուն, երիտասարդության և սպորտի նախարար Մեհմեդ Մուհարեմ Քասապօղլուն։
Թուրքիայի ղեկավարի Սենեգալ կատարած այցի օրակարգում են նախագահ Մակի Սալեմի հետ բանակցությունները, մասնակցությունը Թուրքիա-Սենեգալ գործարար համաժողովին, ինչպես նաև 50 հազար հանդիսատեսի համար նախատեսված Օլիմպիական մարզադաշտի բացումը, որը աֆրիկյան երկրում կառուցվել է թուրքական ընկերության կողմից։
Նախատեսվում է ստորագրել մի շարք միջկառավարական համաձայնագրեր։
Սենեգալից Թուրքիայի ղեկավարը կմեկնի Գվինեա-Բիսաու։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |