Քաղաքական17:03, 24 Փետրվար 2022
Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունը՝ Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունների վերաբերյալ

Թուրքիայի ԱԳՆ-ն Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սկսած ռազմական օպերացիայի վերաբերյալ հայտարարություն է տարածել, որում շեշտվում է, որ Անկարան անընդունելի է համարում և մերժում է ՌԴ-ի սկսած ռազմական գործողությունը:
«Այս հարձակումը ոչ միայն անվավեր է դարձնում Մինսկի համաձայնագրերը, այլև միջազգային իրավունքի կոպիտ խախտում է, լուրջ սպառնալիք է ներկայացնում մեր տարածաշրջանի և աշխարհի անվտանգության համար:
Թուրքիան, որ կողմնակից է երկրների տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը հարգելու անհրաժեշտությանը, դեմ է զենքով սահմանները փոխելուն»,- ասվում է հայտարարության մեջ:
Ռուսաստանին կոչ է արվում վայրկյան առաջ դադարեցնել «անօրինական գործողությունները» և աջակցություն է հայտնվում Ուկրաինայի քաղաքական միասնությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |