Քաղաքական10:18, 25 Փետրվար 2022
Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Բլինքենի և Կուլեբայի հետ

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն երեկ երեկոյան հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Նրանք քննարկել են Ուկրաինայում տեղի ունեցող վերջին զարգացումները։
Թուրքիայի արտգործնախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ Չավուշօղլուն նշել է, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ռազմագործողությունը միջազգային իրավունքի լուրջ խախտում է և Թուրքիան դա անընդունելի է համարում։
Նա շեշտել է իրենց աջակցությունն Ուկրաինայի քաղաքական միասնությանը, ինքիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, հայտնել է, որ ջանքեր են գործադրելու դիվանագիտության ոլորտում։
Հեռախոսազրույցի ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև ՄԱԿ-ում, ՆԱՏՕ-ում, ԵԱՀԿ-ում և Եվրոպայի Խորհրդում Ուկրաինայի թեմայով շարունակվող գործընթացների մասին։
Թուրքիայի ԱԳՆ-ն հայտնել է, որ երեկ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել նաև Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |