Տնտեսական17:44, 01 Մարտ 2022
Bloomberg. «Գործադուլներն ու թանկացումներն Էրդողանի համար գլխացավանք կդառնան ընտրություններից առաջ»

«Bloomberg» ամերիկյան պարբերականը, մատնանշելով Թուրքիայում բազմաթիվ ընկերությունների աշխատողների իրականացրած գործադուլները, գրում է, որ աշխատավորները 2023-ի ընտրություններին ընդառաջ բողոքում են «կենսապայմանների ճգնաժամից»:
Հոդվածում նշվում է, որ գործադուլները և բարձր գնաճը նախագահ Էրդողանի համար իսկական գլխացավանք կդառնա ընտրություններից առաջ։
«Bloomberg»-ի հետ զրույցում Թուրքիայի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Արզու Չերքեզլիօղլուն հայտարարել է, որ 2022 թվականի համար նվազագույն աշխատավարձի 50 տոկոսանոց բարձրացումը արձանագրված գնաճի ու թանկացումների պատճառով արդեն իսկ «մաշվել է» մինչև աշխատավորներին հասնելը:
Ըստ «Bloomberg»-ի հրապարակման՝ Էրդողանին անհրաժեշտ է տնտեսական աճի և ներդրումների վրա հիմնված օրակարգ, որը կզուգակցվի տարածաշրջանային հարաբերությունների բարելավմամբ՝ աշխատատեղեր ստեղծելու, գնաճը նվազեցնելու և լիրայի արժեզրկումը սահմանափակելու համար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |