• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 14:57
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տնտեսական17:54, 04 Մարտ 2022

Թուրք լրագրող․ Էրդողանն օգուտ կքաղի՞ Ուկրաինայի ճգնաժամից

Թուրք լրագրող․ Էրդողանն օգուտ կքաղի՞ Ուկրաինայի ճգնաժամից

Թուրք գրող, լրագրող Մուրադ Յեթքինը մեկնաբանել է Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր քաղաքական ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) անդամ Էրդողան Թոփրաքի` օրերս արած հայտարարությունն Ուկրաինայի ճգնաժամից Թուրքիայի հնարավոր օգուտների մասին։

«Երկրի համար շատ լավ կլինի, որ Ռուսաստանից փախչող ներդրումները գան Թուրքիա։ 2001-ին Աֆղանստանին մեր աջակցությունից հետո եկած ներդրումները դեր խաղացին ճգնաժամից դուրս գալու հարցում։ Սակայն հիմա ընկալում կա, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկիրը հեռացնում է իրավական պետությունից։ Հիմնական ներդրողները կարող են սպասել այս իրավիճակի փոփոխմանը»,-նշել էր Թոփրաքը։

Յեթքինը, անդրադառնալով այս խոսքերին, ընդգծել է, որ իրականում դա այն է, ինչ ուզում են հարցնել ընդդիմադիր բոլոր կուսակցությունները՝ «Արդյո՞ք Ուկրաինայի ճգնաժամն օգուտ կտա Էրդողանին»։

Թուրք լրագրողը նշել է, որ այդ ճգնաժամը ստիպել է միջազգային լոբբիին հիշել Թուրքիայի աշխարհաքաղաքական կարևորության մասին։ Ընդգծել է, որ Անկարան նուրբ բանաձևերով փակել է ռուսական ռազմանավերի առջև նեղուցները, պարզ երևացել է Ուկրաինային վաճառված բայրաքթարների խաղացած դերն ուկրաինական կառավարության դիմադրության մեջ, իսկ մյուս կողմից, Թուրքիան, օդային տարածքը չփակելով Ռուսաստանի առջև և չմիանալով տնտեսական պատժամիջոցներին, ցույց է տվել, որ չի ուզում խզել կապերը Ռուսաստանի հետ։

Լրագրողը հանգել է եզրակացության, որ Ռուսաստանը լքող ներդրողները կցանկանան գալ Թուրքիա կամ առնվազն տեղափոխել իրենց կապիտալը Թուրքիայով, բայց նրանց կարող է մտածելու առիթ տալ այն, որ երկիրը հեռացել է իրավական պետության և ժողովրդավարության սկզբունքներից։

Ըստ Յեթքինի՝ Թայիփ Էրդողանի քաղաքական ընդդիմությանը նաև հետաքրքրում է այն հարցը, թե արդյոք երկիր հոսող արտաքին կապիտալն Էրդողանը կօգտագործի տնտեսական ճգնաժամից դուրս գալու և 2023-ի ընտրություններում առավելություն ստանալու համար։

 

Աղբյուր`    Yetkinreport.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում
19:35, 18 սեպ
Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով
13:40, 18 սեպ
Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան
12:25, 18 սեպ
Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}