Տարածաշրջան11:31, 04 Մարտ 2022
Թուրքիան ավելի քան 3.000 ոստիկան կգործուղի Կատար

Թուրքիան 2022-ի աշնանը Կատարում անցկացվելիք ֆուտբոլի աշխարհի առաջնության ընթացքում անվտանգության ապահովման համար այդ երկիր կգործուղի ոստիկանության 3251 ծառայողի:
Այս գործուղումը պետք է տեղի ունենա 2 երկրների միջև կնքված «Լայնածավալ միջոցառումների կազմակերպան գործում համագործակցության մասին» մտադրությունների հուշագրի շրջանակներում:
Նախօրեին հուշագիրը քննարկվել և հաստատվել է Թուրքիայի խորհրդարանի (մեջլիս) արտաքին հարաբերությունների հանձնաժողովում: Ավելի ուշ այն կընդունվի նաև լիագումար նիստի քվեարկությամբ:
Թեմայի վերաբերյալ մեջլիսում մանրամասներ է հայտնել Թուրքիայի փոխարտգործնախարար Սեդաթ Օնալը՝ հայտնելով, որ գործուղվող խմբի մեջ ներառված են լինելու նաև հատուկ նշանակության թիմեր, ականազերծող մասնագետներ և այլ ստորաբաժանումներ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |