Տարածաշրջան17:50, 09 Մարտ 2022
Աքար. «Ռուսական նավահանգիստներում սպասեցվող մեր նավերը կարճ ժամանակում կուղարկվեն»

Ռուս-ուկրաինական ռազմական գործողությունները բացասաբար են ազդել նաև Թուրքիայի՝ այդ երկրների հետ ծովային ճանապարհով տեղի ունեցող առևտրի վրա: Մասնավորապես հետաձգվում են Սև ու Ազովի ծովերում ռուսական ու ուկրաինական նավահանգիստներում մինչև 3 տասնյակ թուրքական առևտրային նավերի դեպի Թուրքիա բեռնափոխադրումները:
Թեման քննարկվել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի և Ռուսաստանի պաշտոնակից Սերգեյ Շոյգուի հեռախոսազրույցի ժամանակ: Լրագրողներին տված հարցազրույցում Աքարն ասել է, որ զրույցի ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել կարճ ժամնանակում նավերի դեպի Թուրքիա ուղևորվելը ապահովվելու վերաբերյալ:
«Առաջիկա օրերին դրական զարգացումներ ենք սպասում: Մեր առևտրային նավերի գալու համար անհրաժեշտ անվտանգությունը Ռուսաստանը կապահովվի: Ե՛վ ռուսական, և՛ ուկրաինական նավահանգիստներում սպասող նավեր ունենք: Այս հարցում դրական պատասխաններ ենք ստացել»,- ասել է Աքարը:
Վերջինս նշել է, որ այս պահին Ուկրաինայի տարածքում Թուրքիան ունի 2 ինքնաթիռ, որոնց անվտանգությունն ապահովելու համար նույնպես միջոցներ են ձեռնարկվում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |