Քաղաքական11:59, 10 Մարտ 2022
Անկարայում հանդիպել են Թուրքիայի և Իսրայելի նախագահները

Անկարայում կայացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իսրայելի նախագահ Իցխակ Հերցոգի հետ հանդիպումը, որից հետո կողմերը մամուլի ասուլիս են տվել: 2008 թվականից ի վեր սա Իսրայելի ղեկավարի առաջին այցն է Թուրքիա:
Կողմերը հանդիպման ընթացքում քննարկել են մի շարք խնդիրներ, այդ թվում երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացը:
Էրդողանը, անդրադառնալով երկու երկրների հարաբերությունների կարգավորմանը, ընդգծել է, որ Թուրքիայի և Իսրայելի ընդհանուր նպատակն է «վերակենդանացնել» քաղաքական երկխոսությունը, որը հիմնված կլինի «ընդհանուր շահերի և փոխադարձ հարգանքի վրա»։
Թուրքիայի նախագահը «պատմական» է որակել Իսրայելի նախագահի այցը Թուրքիա և նշել, որ այդ այցը շրջադարձային նոր կետ կդառնա երկու երկրների հարաբերություններում։
Էրդողանն նաև ընդգծել է, որ թուրք-իսրայելական հարաբերությունների զարգացումն ու ամրապնդումը մեծ նշանակություն ունի ոչ միայն երկու երկրների, այլև ընդհանրապես տարածաշրջանի կայունության ու խաղաղության համար։
Նշվել է, որ կողմերը նախատեսում են այս տարի մեծացնել երկկողմ առևտրաշրջանառությունը՝ այն հասցնելով 10մլրդ դոլարի:
Իսրայելի նախագահն էլ հայտարարել է, որ արդյունավետ բանակցություններ է վարել թուրք պաշտոնակցի հետ:
Ըստ Հերցոգի՝ երկու երկրների միջև հարաբերությունները պետք է հիմնվեն «փոխադարձ հարգանքի վրա»՝ այդպիսով հնարավորություն տալով «դիմակայել տարածաշրջանային և համաշխարհային մարտահրավերներին»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |