Քաղաքական16:52, 14 Մարտ 2022
Թուրքիայում փոփոխություններ են կատարում ընտրական օրենսգրքում
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (AKP-ԱԶԿ) և դրա խորհրդարանական դաշնակից «Ազգայնական շարժում» (MHP-ԱՇԿ) կուսակցությունները Ընտրական օրենսգրքում փոփոխություններ նախատեսող 15 կետանոց առաջարկ են ներկայացրել մեջլիս:
Թուրքական մամուլում փաթեթի ամենաքննարկվող կետը խորհրդարանական ընտրություններում անցողիկ շեմի նվազեցման առաջարկն է:
Ըստ նախագծի՝ ներկայում 10 տոկոսանոց անցողիկ շեմի փոխարեն սահմանվելու է 7 տոկոսանոց շեմ: Ընդ որում սա վերաբերում է և՛ առանձին կուսակցություններով, և կուսակցությունների դաշինքով մասնակցությանը:
Նշվում է, որ 7 տոկոսանոց շեմը հաղթահարած դաշինքի անդամ կուսակցությունները դաշինքի ստացած մանդատները բաշխելու են ըստ առանձին կուսակցությունների ստացած ձայների համամասնության: Սակայն դաշինքի անդամ կուսակցությունները Թուրքիայի 81 նահանգներից որևէ մեկի համար պատգամավոր գրանցելու համար պետք է այդ նահանգում բավարար ձայներ հավաքած լինեն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |