Քաղաքական15:52, 16 Մարտ 2022
Թուրքիայի պաշտպանության նախարարը կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթաժողովին
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների արտահերթ գագաթաժողովին մասնակցելու համար մեկնել է Բրյուսել՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայան։
Նշենք, որ գագաթաժողովի քննարկման առանցքային թեման Ուկրաինայում ստեղծված իրավիճակն ու դաշինքի՝ դրանից բխող գործողություններն են։ Նիստը գլխավորելու է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը։
Դաշինքի անդամ չհանդիսացող Ուկրաինայի, Վրաստանի, Շվեդիայի և Ֆինլանդիայի պաշտպանության նախարարներից բացի ՆԱՏՕ-ի գագաթաժողովին հրավիրվել է նաև Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |