Քաղաքական13:46, 16 Մարտ 2022
Էրդողանի կուսակցության խոսնակն անդրադարձել է Գերմանիայի կանցլերի՝ Թուրքիա կատարած այցին

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» (AKP-ԱԶԿ) կուսակցության մամուլի խոսնակ Օմեր Չելիքը կարևորել է օրերս Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի՝ Անկարա իրականացրած այցը դիվանագիտության ամրապնդման և խաղաղության սեղանի կայացմանը նպաստելու տեսանկյունից։
Twitter-ի իր էջում կատարած գրառմամբ Չելիքը նշել է, որ Ուկրաինայում շարունակվող պատերազմի այս ժամանակաշրջանում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դիվանագիտական գործունեությունը Թուրքիային նոր դիրքի մեջ է դրել, որն անհամեմատելի է աշխարհի որևէ այլ երկրի հետ։
Նա գրել է, թե Եվրամիության (ԵՄ) կառույցները չեն կարողացել Թուրքիայի հետ համատեղ որևէ դիվանագիտական նախաձեռնություն մշակել և ընդգծել է․ «Այս շրջանում եվրոպական պետությունների հետ մեր նախագահի դիվանագիտական շփումներն ամենամեծ ներդրումն են ունենում խնդրի լուծման գործում։ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի՝ Թուրքիա կատարած պաշտոնական այցը կարևոր է դիվանագիտության ամրապնդման և խաղաղության սեղանի կայացմանը նպաստելու տեսանկյունից»։
Հիշեցնենք, որ Շոլցի և Էրդողանի հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել թուրք-գերմանական դիվանագիտական կապերն Ուկրաինայում ստեղծվածը իրավիճակը կարգավորելու համար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |