• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 05:03
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական17:04, 17 Մարտ 2022

Թուրքական ԶԼՄ-ները ԱՄՆ-ի ռազմական օգնությունը Սիրիայի քրդական ուժերին որակել են որպես «աջակցություն ահաբեկչությանը»

Թուրքական ԶԼՄ-ները ԱՄՆ-ի ռազմական օգնությունը Սիրիայի քրդական ուժերին որակել են որպես «աջակցություն ահաբեկչությանը»

Ամերիկյան բանակը Սիրիայի քրդական «Ժողովրդական պաշտպանության ջոկատներին» (YPG) ռազմական օգնություն է ուղարկել: Այս մասին հայտնում են թուրքական իշխանամետ լրատվամիջոցները՝ ԱՄՆ-ի քայլը որակելով որպես աջակցություն «ահաբեկչությանը»:

Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝  ռազմական օգնության ծավալը կազել է մոտ 150 բեռնատար մեքենա:

Ուշադրություն է հրավիրվել այն հանգամանքի վրա, որ ամերիկյան մատակարարումներն ավելացել են Իրանի կողմից Էրբիլում ամերիկյան հյուպատոսարանի հրետակոծությունից հետո: Նշվում է, որ ռազմական օգնությունը  Իրաքի տարածքով է ուղարկվել Սիրիայի քրդական ուժերի ենթադրյալ ռազմաբազաներ, որոնք տեղակայված են Դեր Զոր և Հասաքա նահանգներում գտնվող նավթահանքերի մոտակայքում:

Նշվում է նաև, որ այս պահի դրությամբ Սիրիայի քրդական ուժերի վերահսկողության տակ մնացած տարածքներում կա ամենաքիչը 11 ռազմաբազա և ռազմական հենակետ:
 

Հիշեցնենք, որ Սիրիայի քրդական ուժերի հարցում Վաշինգտոնը ու Անկարան ունեն լուրջ հակասություններ: Թուրքիան Սիրիայի քրդական ուժերին համարում է ահաբեկչական կազմակերպություն, իսկ ԱՄՆ-ն կարծում է, որ նրանք կարևոր գործոն են ՝ «Իսլամական պետություն»  ահաբեկչական կազմակերպության  դեմ պայքարում: 

Թուրքիայի զինված ուժերը վերջին տարիներին մի քանի խոշոր ռազմական գործողություններ են իրականացրել Սիրիայի քրդական ուժերի դեմ, որի հետևանքով Սիրիայի հյուսիսի մի հատվածը փաստացի գտնվում է թուրքական ուժերի օկուպացման տակ: 

Աղբյուր`    Ermen

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}