Քաղաքական17:45, 18 Մարտ 2022
Թուրքիայի իշխող կուսակցության վարկանիշը նվազում է
Թուրքական «MAK» հետազոտական կենտրոնի ղեկավար Մեհմեթ Ալի Քուլաթը ներկայացրել է կուսակցությունների վարկանիշը բացահայտող նոր սոցհարցման արդյունքները:
Նշվելով, որ վերջին շրջանում ամեն ամիս սոցհարցում են անցկացնում՝ Քուլաթը հայտնել է, որ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությունը» (ԱԶԿ-AKP) դեռ պահպանում է առաջատարի դիրքերը: Սակայն, ըստ Քուլաթի, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած ԱԶԿ-ի և Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) միջև տարբերությունը վերանում է:
Ինչպես նշել է հետազոտողը, այս կուսակցությունների վարկանիշների միջև տարբերության նվազումը հետևանք է ոչ այնքան ԺՀԿ-ի դիրքերի ամրապնդման, որքան ԱԶԿ-ի ընտրազանգվածի կորստի:
Ըստ Քուլաթի ներկայացրած տվյալների՝ այս պահին ԱԶԿ-ի վարկանիշը 28-29 տոկոսի սահմաններում է:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |