Քաղաքական16:13, 21 Մարտ 2022
Թուրքիայի փոխարտգործնախարար. «Մեր ընդհանուր ապագան և մեր հորիզոնը Եվրոպան է»։

«Թուրքիայի գիտական և տեխնոլոգիական հետազոտական խորհրդի» (TÜBİTAK) կողմից կազմակերպվել է «Հորիզոն Եվրոպա» շրջանակային ծրագրի բացման միջոցառումը։ Հիշյալ ծրագիրը ֆինանսավորվում է Եվրամիության (ԵՄ) և Թուրքիայի Հանրապետության կողմից։ Մասնակիցներից և ելույթ ունեցողներից մեկը Թուրքիայի արտաքին գործերի փոխնախարար և ԵՄ-ի հարցերով դեսպան Ֆարուք Քայմաքջըն էր։
«Մենք սկզբունքային որոշում ունենք մասնակցելու 2021-2027 թվականների ընթացքում նախատեսված Եվրամիության 13 ծրագրերին, որոնցից 5-ին այս պահի դրությամբ արդեն մասնակցում ենք»,- ասել է նա:
Թվային և կանաչ Թուրքիայի համար «Հորիզոն Եվրոպա» ծրագրի կարևորությունը շեշտած փոխնախարար Քայմաքջըն հայտնել է, որ իրենց բոլոր կառույցները պատրաստ են մասնակցել ԵՄ ծրագրերին. «Որովհետև մեր ընդհանուր ապագան Եվրոպան է, մեր հորիզոնը Եվրոպան է»։
Եվրահանձնաժողովի նորարարության, հետազոտությունների, մշակույթի, կրթության և երիտասարդության հարցերով հանձնակատար Մարիա Գաբրիելն էլ իր հերթին նշել է, որ Թուրքիան արտոնյալ գործընկեր է հետազոտական ու ինովացիոն ոլորտում։ Եվ այդ ուղղությամբ իրացնելու մեծ ներուժ դեռ կա։ Ըստ Մարիա Գաբրիելի՝ Թուրքիան զգալի ներդրում է ունեցել թվային արդյունաբերության, էներգետիկայի, տիեզերքի ու կլիմայի ոլորտներում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |