• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 10:25
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Ռազմական12:07, 24 Մարտ 2022

Թուրքիան արձագանքել է իր գնած ռուսական S-400-ները Ուկրաինային փոխանցելու մասին լուրերին

Թուրքիան արձագանքել է իր գնած ռուսական S-400-ները Ուկրաինային փոխանցելու մասին լուրերին

Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության (ՊԱԳՎ) պետ Իսմայիլ Դեմիրն արձագանքել է օրերս շրջանառվող այն տեղեկությանը, թե հնարավոր է Ռուսաստանից գնված S-400 ՀՕՊ համակարգերը Թուրքիան ուղարկի Ուկրաինա։

Ռուսական «Известия» թերթի հետ զրույցում Դեմիրը հերքել է այդ տեղեկությունը՝ ասելով, որ դա Անկարայի համար չի կարող լինել քննարկման թեմա, իրենք նախկինի պես հիմա էլ շարունակում են համագործակցել Ռուսաստանի Դաշնության հետ։

«Թուրքիան ի զորու է ինքնուրույն որոշել՝ ինչ քաղաքականություն վարի և ինչ ուղիով գնա։ Մեր դիրքորոշումն այն է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հաստատվի խաղաղություն։ Եվ մենք ամեն ինչ անում ենք արյունահեղությունը դադարեցնելու համար»։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի Կենտորանական հետախուզական վարչության նախկին աշխատակից Փոլ Քոլբը «Wall Street Journal»-ում «Թուրքիայի ռուսական հրթիռները կարող են պաշտպանել Ուկրաինան» վերնագրով վերլուծական հոդված էր հրապարակել։ Այդ հոդվածում նա առաջարկում էր՝ Ռուսաստանից գնված S-400 ՀՕՊ համակարգերը Թուրքիան փոխանցի Ուկրաինային՝ ռուսական  կործանիչների դեմ պայքարելու համար, իսկ փոխարենը Թուրքիան ԱՄՆ-ից ստանա F-35 ռազմական ինքնաթիռներ:

Քոլբի հոդվածից հետո «New York Times»-ում տեղեկություն տարածվեց այն մասին, որ ԱՄՆ-ի իշխանություններն ունեցել են նման մտադրություն Թուրքիայի S-400-ները Ուկրաինային փոխանցելու վերաբերյալ։ Իսկ «Reuters» լրատվական գործակալության տեղեկացմամբ էլ՝ ԱՄՆ-ի պաշտոնյաները հնչեցրել են այդ առաջարկնIrdiplomacy. Էրդողանը վստահելի ընկեր չէ և իր շահերի համար պատրաստ է զոհաբերել ընկերներին։ Անգամ նշվել էր, որ ոչ պաշտոնական այդ առաջարկի մասին  խոսվել է նաև մարտին ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանի՝ Թուրքիա կատարած այցի ժամանակ։

Աղբյուր`    rudaw.net

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան արձագանքել է Էգեյան ծովում մեկնարկած հունական զորավարժությանը
17:33, 19 սեպ
Թուրքիան արձագանքել է Էգեյան ծովում մեկնարկած հունական զորավարժությանը

«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։

Աշխարհի ամենաշատ զրահատեխնիկա ունեցող երկրների մեջ Թուրքիան 1-ին տասնյակում է
16:48, 19 սեպ
Աշխարհի ամենաշատ զրահատեխնիկա ունեցող երկրների մեջ Թուրքիան 1-ին տասնյակում է

Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։

Ո՞ր դեպքում Թուրքիան զորքերը դուրս կբերի Սիրիայից
15:44, 18 սեպ
Ո՞ր դեպքում Թուրքիան զորքերը դուրս կբերի Սիրիայից

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}