Քաղաքական16:22, 28 Մարտ 2022
Կատարի պաշտպանության նախարար. «Թուրքիայի և ԱՄՆ-ի հետ մեր ռազմավարական դաշինքն ամուր է»

Կատարի պաշտպանության նախարար Խալիդ բեն Մուհամմեդ ալ Աթիյան հայտարարել է, որ իր երկրի ռազմավարական դաշինքը Թուրքիայի և ԱՄՆ-ի հետ ամուր է։
Նա ելույթ է ունեցել «Ռազմավարական դաշինքների զարգացման հեռանկարները» խորագրով պանելային քննարկմանը, որը տեղի է ունեցել Կատարի մայրաքաղաք Դոհայում կայացած ֆորումի շրջանակներում։
Ընդգծելով, որ քաղաքական կայունությունը կարևոր է տարածաշրջանի և աշխարհի բոլոր երկրների համար, Աթիյան հայտարարել է, որ իր երկիրը մեծ ջանքեր է գործադրում անվտանգության և կայունության ամրապնդման համար և որպես միջնորդ պետություն մեծ դեր է խաղում բոլոր կողմերի հաղորդակցության տեսանկյունից։
Նախարարը հայտարարել է, որ Կատարի ռազմավարական դաշինքն ԱՄՆ-ի և Թուրքիայի հետ կարելի է հաջողված համարել, քանի որ այն ամուր հիմքերի վրա է՝ պայմանավորված տարբեր գործոններով։
Անդրադառնալով Իրանի հետ միջուկային համաձայնագրին՝ Աթիյան նաև նշել է, որ կարևոր է միջուկային համաձայնության հասնելը, ու Կատարն ակնկալում է գործընթացի հաջող ավարտ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |