• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 05:02
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական12:50, 29 Մարտ 2022

Էրդողանը Մակրոնին խնդրել է միջնորդել ԱՄՆ պատժամիջոցների վերացման համար

Էրդողանը Մակրոնին խնդրել է միջնորդել ԱՄՆ պատժամիջոցների վերացման համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բրյուսելում անցկացված ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների արտահերթ գագաթնաժողովի ընթացքում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին խնդրել է միջնորդել, որպեսզի Վաշինգտոնը վերացնի Թուրքիայի դեմ կիրառվող պատժամիջոցները:

Այս մասին հայտնել է ամերիկաբնակ թուրք լրագրող Ամբերին Զամանը՝ հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին:

Նա, անդրադառնալով ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում Էրդողանի երկկողմ հանդիպումների օրակարգին, նշել է, որ թեև թուրքական կողմի հսկայական ջանքերին, այդպես էլ չի հաջողվել հանդիպում կազմակերպել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ:

Զամանի դիտարկմամբ՝ թեև հանդիպումը չի կայացել Բայդենի հագեցած օրակարգի պատճառով, սակայն իրական պատճառն այն է, որ  Թուրքիան չի հրաժարվում ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգերից, որոնք, ըստ ԱՄՆ-ի, սպառնալիք են ՆԱՏՕ-ի անվտանգությանը: Զամանը հիշեցրել նաև, որ այս գործարքի հետևանքով Թուրքիան զրկվել է ամերիկյան F-35 կործանիչներից և հեռացվել դրանց արտադրության ծրագրից։ Բացի այդ, Թուրքիան հայտնվել է պաշտպանական արդյունաբերության ոլորտում որոշակի պատժամիջոցների տակ:

Հոդվածի հեղինակը նշում է, որ Թուրքիան պատժամիջոցների վերացման հարցը շարունակաբար քննարկում է ՆԱՏՕ-ի անդամ գործընկերների հետ, փորձում վերջիններիս օգնությամբ Վաշինգտոնին համոզել վերացնել պատժամիջոցները:

Ըստ Զամանի դիվանագիտական աղբյուրների՝ պատժամիջոցների վերացման հարցին Էրդողանն անդրադարձել է նաև Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ հանդիպման ժամանակ՝ խնդրելով միջնորդել ԱՄՆ-ի նախագահի առջև:

Աղբյուր`    Artigercek.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}