• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 05:03
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական16:31, 30 Մարտ 2022

Հուլուսի Աքար. «Ուշի-ուշով հետևում ենք ռուս-ուկրաինական բանակցություններին»

Հուլուսի Աքար. «Ուշի-ուշով հետևում ենք ռուս-ուկրաինական բանակցություններին»

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Կատարում կայացած «Դոհայի ֆորումին» պատասխանելով ամերիկյան «Bloomberg»-ի թղթակից Սիմոնե Ֆոքսմանի հարցերին, անդրադարձել է ռուս-ուկրաինական ճգնաժամին և թուրք-ամերիկյան ճգնաժամի պատճառներից մեկը դարձած ռուսական արտադրության S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի խնդրին։ 

Աքարը պնդել է, որ ի սկզբանե Անկարան դեմ է եղել ռուս-ուկրաինական ճգնաժամին։ 

Թուրք նախարարի խոսքով՝ իրենք ուշադրությամբ հետևում են ռուս-ուկրաինական բանակցություններին։ 

«Եթե հարցը դիտարկենք ՆԱՏՕ-ի տեսանկյունից, ապա մենք պատրաստ ենք պաշտպանել ՆԱՏՕ անդամ երկրներին և վերջիններիս սահմանները»,-ասել է Աքարը։ 

Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգները ոչ պաշտոնապես Թուրքիային առաջարկել էր Ուկրաինային փոխանցել  ռուսական արտադրության S-400 ՀՕՊ համակարգերը, որոնք Անկարան գնել էր Մոսկվայից, ինչի հետևանքով թուրք-ամերիկյան հարաբերություններում լուրջ ճգնաժամ էր առաջացել:

Անդրադառնալով լրագրողի՝ S-400-ների վերաբերյալ հարցին, Աքարը նշել է.

«Ինչպես գիտեք, այս պատմությունը սկսվում է 1990-ականներից։ Մենք հեռահար հակաօդային պաշտպանության համակարգեր էինք փնտրում։ S-400-ները Թուրքիայի համար ոչ թե ընտրություն էին, այլ հրամայական։ Սակայն այժմ Ֆրանսիայի և Իտալիայի հետ բանակցություններ ենք վարում պաշտպանական այլ համակարգերի շուրջ։ Անշուշտ ինչ-որ լուծում կկարողանանք գտնել և կկարողանանք գնել պաշտպանական այդ համակարգերը»։ 

«Bloomberg»-ը Աքարի հարցազրույցը հետևյալ կերպ է վերնագրել. «Պաշտպանության նախարար Աքարը հայտնում է, որ Թուրքիան բաց է S-400-ների այլընտրանքների համար»։ 

 

 

 

Աղբյուր`    yeniçağgazetesi

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}