• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 14:57
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տնտեսական16:50, 06 Ապրիլ 2022

Արդյո՞ք Թուրքիայի դռները բաց են ռուս միլիարդատերերի առջև

Արդյո՞ք Թուրքիայի դռները բաց են ռուս միլիարդատերերի առջև

Թուրքիայում շատ է խոսվում այն մասին, որ ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով հնարավոր է ռուս միլիարդատերերը գնան Թուրքիա, ներդրումներ անեն և իրենց կապիտալը տեղափոխեն այդ երկիր։

Այս թեմային անդրադարձել է թուրքական ընդդիմադիր ազդեցիկ լրատվամիջոցի՝ «Cumhuriyet»-ի վերլուծաբան Ֆեֆմի Քյոֆթեօղլուն: Նա վտանգավոր է համարել նման զարգացումը, քանի որ ինչպես միջազգային գործակալություններն են նշում, ռուս օլիգարխները կարող են ապօրինի գործունեություն ծավալել Թուրքիայում և ֆինանսական հանցագործություններ կատարել:

Հոդվածի հեղինակը հիշեցնում է, որ մարտի 27-ին Կատարում տեղի ունեցած Դոհայի ֆորումի շրջանակներում անգամ այդ հարցը ուղղվել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին:

Ի պատասխան ռուս օլիգարխների՝ Թուրքիա տեղափոխվելու մասին հնարավոր զարգացումների մասին հարցին՝ Չավուշօղլուն ասել է, որ եթե Թուրքիայում ռուս օլիգարխների գործողությունները չհակասեն միջազգային իրավունքի նորմերին, ապա իրենք կարող են քննարկել նման հնարավորությունը, քանի որ իրենք սկզբունքորեն թույլ են տալիս օրինական համարվող ցանկացած տեսակի գործունեություն Թուրքիայի տարածքում:

Թուրք վերլուծաբանը, այնուամենայնիվ,  կարծում է, որ ռուս օլիգարխների՝ Թուրքիա գալ-չգալու հարցը քաղաքական առումով կախված է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դիրքորոշումից:

Աղբյուր`    Cumhuriyet

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում
19:35, 18 սեպ
Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով
13:40, 18 սեպ
Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան
12:25, 18 սեպ
Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}