Քաղաքական14:20, 07 Ապրիլ 2022
Չավուշօղլու. «Մենք ՌԴ-ի և Ուկրաինայի հարցում լիահույս ենք ու զգուշավոր լավատես»

Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների հանդիպումից առաջ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն պատասխանել է լրագլողների հարցերին՝ անդրադառնալով վերջին զարգացումներին Ուկրաինայում։ Ավելի վաղ Անթալիայում կայացած Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարների հանդիպման մասին մանավորապես ասել է.
«Դա հանդիպում էր, որտեղ նրանք զգալի առաջըթաց գրանցեցին: Բայց, ցավոք, Բուչայից և որոշ այլ շրջաններից մեր տեսած պատկերները փչացրեցին դրական մթնոլորտը։ Ամեն դեպքում լիահույս ենք և զգուշավոր լավատես։ Ճիշտ է, դժվար հարցեր կան, բայց մենք պետք է շարունակենք մեր ջանքերը, և Թուրքիա անում է ամեն հնարավորը»։
Չավուշօղլուն շեշտել է, որ Թուրքիան սկզբունքային դիրքորոշում ունի յուրաքանչյուր ինքնիշխան երկրի տարածքային ամբողջականության և սուվերենության նկատմամբ, այդ թվում Վրաստանի և Ուկրաինայի հարցում։
Հարց է հնչել Թուրքիայից Ուկրանիա ծանր զենքեր ուղարկելու վերաբերալ։
«Դուք տեսաք, որ Ուկրանիայի խնդրանքը ուղիղ Զելենսկիից էր,- պարզաբանել է Չավուշօղլուն։ - Ուկրանիայի կարիքները շատ պարզ են: Իհարկե, մեր դիրքորոշումը, որպես ՆԱՏՕ-ի անդամ, շատ հստակ է: ՆԱՏՕ-ի անդամները և շատ այլ երկրներ բավարարում են Ուկրաինայի կարիքները»։
Չավուշօղլուն Բրյուսելում հանդիպել է նաև շվեդ, կանադացի և իտալացի գործընկերների հետ: Վերջինիսի հետ հանդիպման վերաբերյալ Չավուշօղլուն ասել է, որ քննարկել են Ուկրաինայի և Լիբիայի զարգացումները, ինչպես նաև պաշտպանական և տնտեսական համագործակցությունը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |