Քաղաքական14:00, 08 Ապրիլ 2022
Թուրքիայի պաշտպանության նախարարը հեռախոսազրույց է ունեցել ուկրաինացի գործընկերոջ հետ

Թուրքիայի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Հուլուսի Աքարը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովի հետ։
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել ցամաքային և ծովային շրջաններից` մասնավորապես Մարիուպոլից, խաղաղ բնակչության անվտանգ տարհանման հրատապությանը։
Թուրքիայի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ Աքարն ընդգծել է հրադադարի շուտափույթ հաստատման կարևորությունը՝ դիվանագիտական լուծմանն օժանդակելու և մարդկային կորուստները չավելացնելու նպատակով։
Իսկ վերջում մեկ անգամ ևս շեշտել է, որ Թուրքիան կշարունակի ցուցաբերել իր բաժին մարդասիրական օգնությունն Ուկրաինային:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |