• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 14:57
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տնտեսական16:11, 12 Ապրիլ 2022

Թուրք տնտեսագետ. «Այս պահին Թուրքիան հիպերինֆլյացիայի եզրին է»

Թուրք տնտեսագետ. «Այս պահին Թուրքիան հիպերինֆլյացիայի եզրին է»

Թուրք տնտեսագետ Սելչուք Գեչերն անդրադարձել է Թուրքիայի ֆինանսական շուկայի վատթար վիճակին։  Նրա դիտարկմամբ՝ այս պահին Թուրքիան գտնվում է հիպերինֆլյացիայի եզրին:

Հիպերինֆլյացիա - գների մակարդակի կտրուկ աճ

«Դոլարի փոխարժեքը հասել է 15 լիրայի: Ի՞նչ տարբերություն արտարժույթը 15.40 լիրա է, թե՞ 15, տարբերությունը չնչին է: Մինչ մեր աչքին դոլարը 14-15 լիրա է երևում, շուկայում դրա իրական փոխարժեքը 22-23 լիրա է»,- նշում է Գեչերը՝ դոլարի և ոսկու վերաբերյալ ուշագրավ հայտարարություններ անելով իր Youtube-յան ալիքում։

Տեղեկացնելով, որ Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը (TÜIK) հրապարակում է ոչ ճշգրիտ տվյալներ, իսկ գնաճի թվերն էլ խիստ կասկածելի են՝ Գեչերը շեշտում է այն հանգամանքը, որ Թուրքիան օրեցօր աղքատանում է։

«Սխալ տվյալների պատճառով աղքատացել ենք ոչ միայն այս ամիս, այլև անցյալ տարի։ Պարենի և էներգիայի ծավալները նվազում են։ Թուրքիան գտնվում է հիպերինֆլյացիայի շեմին»։

Քննադատելով Էրդողանի ղեկավարած իշխող ուժի պետական քաղաքականությունը՝ Գեչերը դժգոհում է. «Ինչո՞ւ եք ձեր թոշակառուին այնպես վերաբերվում, ասես նա 2-րդ կարգի մահկանացու է: Ինչո՞ւ եք ձեր աշխատողի հետ այնպես վարվում, ասես նա ցածր մակարդակի մարդ է: Եվ, վերջապես, ինչո՞ւ եք գյուղացուն անգրագետի պես վերաբերվում»։

Աղբյուր`    artigercek.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում
19:35, 18 սեպ
Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով
13:40, 18 սեպ
Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան
12:25, 18 սեպ
Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}