Քաղաքական11:16, 14 Ապրիլ 2022
ԱՄՆ-ի դեսպանը հանդիպել է Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժի առաջնորդի հետ
Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Ջեֆրի Ֆլեյքը հանդիպել է Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալականների «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուի հետ:
Թուրքական լրատվամիջոցները չեն մանրամասնում, թե այդ հանդիպման ընթացքում ինչ հարցեր են քննարկել կողմերը:
Նշվում է, որ հանդիպմանը ներկա է եղել նաև Քըլըչդարօղլուի գլխավոր խորհրդական և Թուրքիայի ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ-TBMM) պատգամավոր Ունալ Չևիքյոզը:
Ուշագրավ է այն, որ օրերս Թուրքիայի իշխանական շրջանակները մեղադրանքներ էին հնչեցնում քեմալական կուսակցության հասցեին ենթադրաբար ԱՄՆ-ի հետ գաղտնի բանակցություններ վարելու համար։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |