Տնտեսական12:44, 14 Ապրիլ 2022
Թուրքիայում կհիմնվի ինսուլինի տեղական արտադրություն

Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան հայտնել է ինսուլինի տեղական արտադրություն հիմնելու որոշման մասին և գրառում արել Twitter-ում։
Քոջան նշել է, որ Թուրքիայի դեղերի և բժշկական սարքերի ընկերությունը (TİTCK) կոչ է արել երկրի ընկերություններին ինսուլին տեղական արտադրություն հիմնել, որը կենսական նշանակություն կունենա շաքարախտով հիվանդների համար։
«Թուրքիայում կարտադրվի ինսուլին։ Քրոնիկ հիվանդություն համարվող շաքարային դիաբետի համար կենսական նշանակություն ունեցող ինսուլինի տեղական արտադրություն սկսելու համար արդեն գործի ենք անցել։ TİTCK-ն համապատասխան կոչ է հղել ընկերություններին։ Covid-19-ի դեմ մեր սեփական պատվաստանյութն արտադրելուց հետո հերթը հիմա ինսուլինի տեղայնացումն է»- գրել է թուրք նախարարը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |