Քաղաքական11:23, 15 Ապրիլ 2022
Անկարան կոշտ է արձագանքել Թուրքիայում մարդու իրավունքների մասին ԱՄՆ-ի զեկույցին

Թուրքիայի արտգործնախարարությունը գրավոր հայտարարություն է տարածել, որում անընդունելի է համարել ԱՄՆ-ի պետքարտուղարության կողմից կազմած Մարդու իրավունքների մասին զեկույցում Թուրքիային առնչվող գնահատականները:
Հայտարարության մեջ նշվել է, որ ինչպես այս թեմայով ԱՄՆ-ի նախկին զեկույցներին, այս զեկույցին ի պատասխան թուրքական կողմը հայտարարում է, որ երկրում առկա է բավարար կամք մարդու իրավունքների պաշտպանության ու զարգացման ուղղությամբ:
Ավելին, Անկարան Վաշինգտոնին կոչ է արել մարդու իրավունքների հարցում կենտրոնանալ հենց ԱՄՆ-ում տիրող իրավիճակի վրա և վերջ դնել ահաբեկչության դեմ պայքարի անվան տակ մեկ այլ ահաբեկչական կազմակերպության շոշափուկների (նկատի է առնվում Սիրիայի քրդական կազմակերպություններին, որոնց Անկարան համարում է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) ճյուղավորումներ) հետ համագործակցությանը:
Նշենք, որ ԱՄՆ-ի պետքարտուղարության հրապարակած զեկույցում նշվել էր Թուրքիայիում տեղի ունեցող մարդու իրավունքների բազմաթիվ խախտումների մասին:
Հիշատակվել էին Թուրքիայի Բողազըջը համալսարանում 2021թ.-ին տեղի ունեցած բողոքի ակցիաները և դրան հաջորդած մասսայական ձերբակալությունները:
Նշվել է, որ առ այսօր կալանավորված է մնում Հայոց ցեղասպանությունը ճանաչող թուրք իրավապաշտպան Օսման Քավալան, Թուրքիայի քրդամետ կուսակցության համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը, ինչպես նաև այլ ընդդիմադիր գործիչներ:
Զեկույցում խոսվել էր Թուրքիայում մամուլի և խոսքի ազատության վատթար վիճակի, մասնավորապես մի շարք անկա լրագրողների ձերբակալությունների ու խոսքի ազատության սահմանափակումների մասին։
Աղբյուր` Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Եղանակ
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |