Ռազմական15:44, 27 Ապրիլ 2022
ՌԴ-ից S-400 համակարգերի ձեռքբերման հարցը Թուրքիայի օրակարգում է

Թուրքիայի կողմից ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի երկրորդ խմբաքանակի գնումն օրակարգում է։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ռազմարդյունաբերության ղեկավար Իսմայիլ Դեմիրը։
«Երկրորդ խմբաքանակի գնումը, որը նախատեսվում էր ի սկզբանե, գտնվում է օրակարգում: Այժմ մենք խնդիր չունենք Ռուսաստանի հետ ռազմարդյունաբերության ոլորտում և հուսով ենք՝ չենք էլ ունենա։»,- ասել է Դեմիրը TRT Haber-ի հետ հարցազրույցում։
Ռուսաստանն ու Թուրքիան 2,5 մլրդ դոլարի S-400 ՀՕՊ համակարգերի պայմանագիր էին կնքել 2017 թվականին, ինչը առ այսօր լուրջ դժգոհություն է հարցում ԱՄՆ-ում։ ՌԴ-ն արդեն հասցրել է մեկ խմբաքանակ մատակարարել Թուրքիային: Իր հերթին Վաշինգտոնն էլ կոչ է արել Անկարային չգործարկել ռուսական համակարգերը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։

Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |