Ռազմական12:37, 29 Ապրիլ 2022
Բլինքենը կարծում է, որ պիտի հեշտացվի զինտեխնիկայի մատակարարումը Թուրքիային

ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի բյուջեի թեմայով նիստում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը խոսել է Վաշինգտոնի կողմից իր դաշնակիցներին ռազմատեխնիկա վաճառելու դժվարությունների մասին:
Առաջին հերթին խոսվել է Թուրքիայի ու Հնդկաստանի վերաբերյալ:
Թուրքիան ու ԱՄՆ-ն խնդիրներ ունեն այդ հարցով, քանզի Անկարան ՌԴ-ից գնել է S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգեր, ինչն ԱՄՆ-ն անընդունելի է համարում: Այդ գործարքի պատճառով ԱՄՆ-ն դուրս թողեց Թուրքիային ամերիկյան գերժամանակակից F-35 կործանիչների համատեղ արտադրության ծրագրից:
Բլինքենն ընդգծել է, որ ԱՄՆ-ի կողմից Թուրքիային ու Հնդկաստանին զինտեխնիկա մատակարարելու գործընթացը պիտի ավելի դյուրացվի և արագացվի:
Աղբյուրը հիշեցնում է, որ վերջերս պետքարտուղարության կողմից Կոնգրես ուղարկված նամակում նշվել էր, որ արդիականացված F-16 կործանիչների վաճառքն Անկարային համապատասխանում է ԱՄՆ-ի անվտանգային շահերին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։

Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |