• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 02:32
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական09:09, 02 Մայիս 2022

Չավուշօղլուն խոսել է հայ-թուրքական սահմանի ճշտման հարցով հանձնաժողով ստեղծելու հնարավորության մասին

Չավուշօղլուն խոսել է հայ-թուրքական սահմանի ճշտման հարցով հանձնաժողով ստեղծելու հնարավորության մասին

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացի շրջանակներում կայանալիք հատուկ ներկայացուցիչների երրորդ հանդիպմանը:

Չավուշօղլուի խոսքով՝ հատուկ ներկայացուցիչները Վիեննայում կայանալիք 3-րդ հանդիպմանը նույնպես քննարկվելու են տարբեր քայլեր, որոնք կարող են իրականացվել առաջիկա գործընթացում։

«Սահմանը նորից ճշտելու հարցում պայմանավորվածություն կար։ Դա ինչպե՞ս է արվելու։ Օրինակ, համատեղ հանձնաժողո՞վ է ստեղծվելու։ (Նրանք) Ադրբեջանի հետ համատեղ հանձնաժողով ստեղծելու որոշում են կայացրել»,- ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը։

Նա խոսել է նաև Ուրուգվայում իր կողմից «Գորշ գայլերի» աջ ծայրահեղական կազմակերպության ժեստի ցուցադրման թեմային, որը մեծ աղմուկ էր բարձրացրել։ Չավուշօղլուն այս թեմայով մասնավորապես ասել է.

«Նրանք վստահեցրեցին մեր դեսպանին, որ մեր շենքի բացման ժամանակ այդ խմբին թույլ չեն տա մոտենալ դրա առջև։ Սխալ էր այնտեղ խմբի մոտենալը թույլ տալն այն դեպքում, երբ խոսք էին տվել։ Իսկապես, ցուցարարները տգեղ վարմունք դրսևորեցին։ Անընդունելի այդ տգեղ վարմունքից հետո մենք էլ մեր անհրաժեշտ պատասխանը տվեցինք։ Մեր արած շարժումը ո՛չ Ուրուգվայի իշխանություններին, ո՛չ Ուրուգվայի ժողովրդին, ո'չ էլ ցուցարարներին ուղղված վիրավորանք չէ։ Այդ իսկ պատճառով անտեղի է, որ նրանք մեզ մեղադրում են։ Մենք ասացինք, որ պետք է նայենք ապագային։"

Թուրքիայի արգործնախարարը վստահեցրել է, որ իրենք որևէ խնդիր չունեն Ուրուգվայի հետ և ցանկանում են նոր լիցք հաղորդեն երկկողմ հարաբերություններին։ 

Հիշեցնենք, որ Ուրուգվայում ցուցարարները տեսնելով թուրքական դիվանագիտական ներկայացուցչությունից մեքենայով դուրս եկող Չավուշօղլուին, իսպաներենով վանկարկել էին՝ «մարդասպան»։ Ի պատասխան վանկարկումների, Չավուշօղլուն լայն ժպտացել էր և մատներով ցույց տվել աջակողմյան ազգայնական «գորշ գայլեր» ծայրահեղական կազմակերպության հայտնի նշանը, որը խորհրդանշում է թուրքական ազգայնականությունը։

 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}