Քաղաքական15:39, 02 Մայիս 2022
Թուրք ընդդիմադիր գործիչը՝ Էրդողանին․«Տնտեսության ճգնաժամի պատճառը ձեր ապաշնորհությունն է»

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) խոսնակ Ֆայիք Օզթրաքը քննադատաբար է արձագանքել երկրում տիրող դժգոհության մասին Թուրքիայի նախագահ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերին։
Թուզլայում իսլամական իֆթարի արարողության շրջանակում ունեցած ելույթում Էրդողանը, անդրադառնալով երկրի տնտեսական վիճակին, նշել էր․ «Ցավոք, մեր երկրում որոշ հատվածների շրջանում անգոհունակություն, անբավարարվածություն, վատատեսություն է տիրում։ Այդուհանդերձ նախ գոհություն ենք հայտնելու մեր ունեցածի, իսկ հետո աշխատելու ենք ավելի լավի, ավելի գեղեցիկի համար»։
Իֆթար - հյուրասիրություն, ընթրիք՝ մահեմադական ծոմապահությունից դուրս գալու համար։
Twitter-ում արձագանքելով Էրդողանի այս խոսքերին՝ Օզթրաքն ակնարկել է, որ տնտեսական ճգնաժամի պատճառը երկրի իշխանությունների ապաշնորհությունն է։
«Տնտեսության մեջ ճգնաժամի պատճառը ո՛չ անգոհունակությունն է, ո՛չ անբավարարվածությունը, ո՛չ էլ վատատեսությունը… Տնտեսության մեջ ճգնաժամի պատճառն ապաշնորհությունն է, անձեռնահասությունը, անկարողությունը»,- դժգոհել է ընդդիմադիր գործիչը՝ միաժամանակ ակնարկելով, որ իշխանություններին քիչ է մնացել, հեռացվելու են ազգի կողմից։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |