Տնտեսական13:51, 03 Մայիս 2022
Թուրքիայում հարցվածների 82%-ը մտահոգված է տնտեսության վիճակով

Թուրքիայի բնակչությանն այս պահին ամենաշատը մտահոգում են երկրում սոցիալ-տնտեսական ոչ բարվոք վիճակը:
Այս մասին հայտնի է դարձել ֆրանսիական հայտնի Ipsos հետազոտական ընկերության կողմից տարբեր երկրներում մարտի 25-ից ապրիլի 3-ին իրականացված հարցումների տվյալներից:
27 երկրներում կատարված հարցումների արդյունքներով հարցվածների միջինում 35%-ն ասել է, որ գոհ է իր երկրի տնտեսությունից. Թուրքիայում միայն 18%-ն է գոհունակություն հայտնել տնտեսության վիճակից: Գերմանիայում տնտեսության վիճակից գոհ է եղել հարցվածների 54%-ը:
«Ո՞րն է ձեր ամենակարևոր մտահոգությունը» հարցին Թուրքիայում հարցվածների 58%-ը պատասխանել է՝ գնաճը: Այս ցուցանիշով Թուրքիան հետ է մնում միայն Արգենտինայից: Թուրքիայում հարցվածների 39%-ն էլ մտահոգված է աղքատությամբ ու եկամուտների անհավասար բաշխմամբ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |