• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
14 Մայիս, 2026
Հինգշաբթի 15:19
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հոդված13:06, 05 Մայիս 2022

Թուրք վերլուծաբան. Այդ հայերը և հրեաները

Թուրք վերլուծաբան. Այդ հայերը և հրեաները

Թուրքական իշխանամետ «Diriliş Postası» լրատվամիջոցի վերլուծաբան Ռամազան Յաշարը հոդված է հրապարակել, որտեղ անդրադարձել է հայերի ու հրեաների համաշխարհային առանձնահատկությանը։

«Թուրքական քաղաքականության հայկական պաշարումը» հոդվածում հեղինակը նշում է, որ արևմտյան աշխարհում երկու ժողովուրդ կա, որոնք անձեռնմխելի են, դրանք հայերն են ու հրեաները։

«Հրեաների մասին թեկուզև ճիշտ, բայց ինչ-որ բացասական բան ասելը կամ գրելը, չափազանց ռիսկային է։ Հայերի դեպքում՝ ևս։  Ուզենք թե չուզենք աշխարհը գերի վերցրած հրեական և հայկական անձեռնմխելիության հետևանքները նկատվում են նաև Թուրքիայում»,- գրում է Ռամազան Յաշարը։

Նրա կարծիքով՝ իրականում ո՛չ թուրքական պետության քաղաքականությունը, ո՛չ էլ թուրք ժողովուրդը խնդիր չունեն հրեաների կամ հայերի հետ։ Բայց օրինակ՝ Իսրայելի կողմից «պաղեստինյան հողերի օկուպացումը և այնտեղ մուսուլմանների հալածանքները», կամ Հայաստանի կողմից իբր «ադրբեջանական հողերի օկուպացումը» և Հայոց ցեղասպանության ճանաչման շուրջ հայկական սփյուռքի լոբբինգը, խնդիրներ են առաջացնում։ Դրա համար էլ Թուրքիան վերջերս խիստ դիրքորոշում է որդեգրել հայկական ու հրեական սփյուռքի լոբբիստական ուժերի դեմ։

Թուրք վերլուծաբանը փորձում է տարբեր հանգամանքների և ենթադրյալ փաստերի համադրում անել՝ հղելով հետևյալ հարցադրումը.

«Ինչո՞ւ է հրեական ծագումով Սորոսը ֆինանսավորում Էրդողանին, ում ասում են, որ «ցանկանում է Թուքրիայում վերակենդանացնել օսմանցիներին»։ Եվ ինչո՞ւ է նույն Սորոսը ֆինանսավորում նաև Էրդողանի կառավարությունը տապալել ձգտող Օսման Քավալային, ով ասում են, որ ծագումով հայ է»։

Հիշեցնենք, որ օրերս Ստամբուլի 13-րդ ծանր հանցագործությունների դատարանը  գործարար և հասարակական գործիչ Օսման Քավալային դատապարտեց ցմահ ազատազրկման՝ «Թուրքիայի կառավարությունը տապալելու կամ դրա գործունեությունը խոչընդոտելու փորձի» մեղադրանքով։

Ռամազան Յաշարն ուշադրություն է հրավիրում այն բանի վրա, որ ընդդիմադիր ուժերը՝ քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցությունը», (ԺՀԿ-CHP) քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (ԺԴԿ-HDP) և ազգայնական «Լավ» կուսակցությունը անթաքույց ատելություն ունեն Թուրքիայի oսմանյան անցյալի հանդեպ, հատկապես՝ սուլթան Աբդուլ Համիդ 2-րդի նկատմամբ։

«Մի՞թե նրանց՝ «ԺՀԿ», «ԺԴՄ» և «Լավ» կուսակցությունների թշնամանքը Աբդուլ Համիդի հանդեպ սնվել հայկական մտածելակերպից և ատելությունից։ Ո՞րն է այդ կուսակցությունների ղեկավարների ելույթների կատաղի ատելության և ատելության աղբյուրը։ Ինչո՞ւ է նրանց բոլորի «կարմիր գիծը» դարձել Օսման Քավալան»։

Ամփոփելով իր դժգոհությունն ընդդիմադիր ուժերից և ակնարկելով հայկական ստվերային ազդեցությունը՝ թուրք վերլուծաբանն իր ընթերցողների դատին է հանձնում հետևյալ եզրակացությունը.

«Տեղյա՞կ եք, որ արտաքին պաշարումից բացի մենք արդեն նաև ներսից ենք պաշարված»։

Աղբյուր`    Diriliş Postası Gazetesi

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ֆեմինիզմը և ֆեմիցիդը Թուրքիայում
16:47, 29 օգոս
Ֆեմինիզմը և ֆեմիցիդը Թուրքիայում

Կինը Թուրքիայում դիտվել և դիտվում է որպես պետության «դաստիարակած» քաղաքացի, այլ ոչ թե պայքարող անկախ սուբյեկտ։

Թուրքական մամուլի անդրադարձը վաշինգտոնյան համաձայնագրին, իմա՝ Թրամփի ուղուն
14:01, 29 օգոս
Թուրքական մամուլի անդրադարձը վաշինգտոնյան համաձայնագրին, իմա՝ Թրամփի ուղուն

Ներկայացված են իշխանական և ընդդիմադիր կայքերում հրապարակված լուրերի ու վերլուծական հոդվածների հիմնական շեշտադրումները։

Թուրքիան ջրային ճգնաժամի մեջ է. չորանում են գետեր, ցամաքում են լճեր
09:34, 27 օգոս
Թուրքիան ջրային ճգնաժամի մեջ է. չորանում են գետեր, ցամաքում են լճեր

Մասնագետները հորդորում են անցնել ջրի խնայողությանը և ոռոգման նոր համակարգերի կիրառմանը:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}