Տնտեսական15:59, 06 Մայիս 2022
Դավութօղլու․ «Թուրքիան ամենաբարձր գնաճ ունեցող վեցերորդ երկիրն է աշխարհում»

Թուրքիայի նախկին վարչապետ, այժմ գործող ընդդիմադիր «Ապագա» կուսակցության ղեկավար Ահմեդ Դավութօղլուն իշխանություններին արտահերթ ընտրության կոչով է դիմել այն բանից հետո, երբ Թուրքիայի վիճակագրական կազմակերպությունը հրապարակել է երկրում գնաճի ցուցանիշները։
Դավութօղլուն Twitter-ում արած իր գրառման մեջ շեշտել է, որ այժմ Թուրքիան ամենաբարձր գնաճ ունեցող վեցերորդ երկիրն է աշխարհում։
«Ըստ Թուրքիայի վիճակագրական կազմակերպության (TÜİK)՝ սպառողական գների ինդեքսով 70% և արտադրանքի գների ինդեքսով 122% գնաճով աշխարհում ամենաբարձր գնաճն ունեցող 6-րդ երկիրն ենք։ Արդեն միակ լավ լուրը, որը գնաճի դեմ ծնկի եկած, շարունակ թիրախները փոխող այս իշխանությունը կարող է տալ քաղաքացիներին, ընտրության լուրը կլինի», - գրել է նա։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |