Ռազմական14:13, 11 Մայիս 2022
Ղազախստանում կկազմակերպի թուրքական ԱԹՍ-ների համատեղ արտադրություն

Թուրքիայի օդատիեզերական արդյունաբերություն ընկերությունը (TUSAŞ) նոր պայմանագիր է կնքել ղազախական կողմի հետ, որով նախատեսվում է Նուր-Սուլթանին մատակարարվելիք թուրքական ԱԹՍ-ներն արտադրել Ղազախստանում: Նշվում է , որ TUSAŞ-ի ու Kazakistan Engineering-ի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ արտադրությունը լինելու է համատեղ: Ղազախական կողմի հետ համագործակցություն է լինելու նաև տեխնոլոգիաների փոխանցման, այդ թվում՝ ԱԹՍ-ների վերանորոգման ու սպասարկման հարցերում:
Այսպիսով Ղազախստանը դառնալու է Թուրքիայից դուրս 1-ին երկիրը, որտեղ կհիմնվի թուրքական ANKA անօդաչու թռչող սարքերի արտադրություն: Ըստ թուրքական կողմի՝ դա կնպաստի Ղազախստանում ԱԹՍ-ների արտադրության ոլորտում մարդկային ռեսուրսների պատրաստմանն ու կնպաստի այդ ոլորտում երկրի կարողությունների զարգացմանը:
Հիեցնենք, որ 2021-ի նոյեմբերին կողմերը պայմանագիր էին կնքել Ղազախստանին թուրքական ԱԹՍ-ների մատակարարման վերաբերյալ: TUSAŞ-ն այն ժամանակ պայմանագիր էր ստորագրել Ղազախստանի արդյունաբերական ենթակառուցվածքների զարգացման նախարարությունը ներկայացնող KAZSPECEXPORT մատակարարող ընկերության հետ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։

Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |