Քաղաքական11:31, 13 Մայիս 2022
Թուրքիա-Հայաստան բանակցությունների նկատմամբ Հայկական սփյուռքի դիրքորոշումն անհանգստացրել է Էրդողանի կուսակցությանը
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) մամուլի խոսնակ Օմեր Չելիքն ԱԶԿ-ի կենտրոնական գործադիր խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ խոսել է նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացից:
«Մենք ուշադիր հետևում ենք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին: Վերջին ժամանակներս նկատում ենք, որ հայկական սփյուռքի որոշ լոբբիստներ այդ գործընթացը սաբոտաժ անելու համար հատուկ ջանքեր են գործադրում: Մենք հետևում ենք այս ամենին»,-ասել է թուրք պաշտոնյան:
Նա, անդրադառնալով մայիսի 3-ին Վիեննայում տեղի ունեցած Թուրքիայի ու Հայաստանի հատուկ ներկայացուցիչների 3-րդ հանդիպմանը՝ նշելով, որ մինչ այժմ հանդիպումներն անցել են «կառուցողականության մթնոլորտում՝ միտված լինելով հարաբերությունների կարգավորման ապահովմանը»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |