Քաղաքական17:39, 16 Մայիս 2022
Թուրքիայի Ազգային ժողովի նախագահը մեկնել է Բաքու

Թուրքիայի Ազգային ժողովի նախագահ Մուսթաֆա Շենթոփը խորհրդարանական պատվիրակության ուղեկցությամբ մեկնել է Ադրբեջան։ Շենթոփը և նրան ուղեկցող պատվիրակությունը կմասնակցեն Բաքվում կայանալիք «Տնտեսական համագործակցության կազմակերպության» խորհրդարանական վեհաժողովի 3-րդ գլխավոր համաժողովին։
Այցի ընթացքում Շենթոփին կուղեկցեն իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ) Ստամբուլի պատգամավոր և Թուրքիա-Ադրբեջան միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Շամիլ Այրըմը, Իզմիրի ԱԶԿ-ական պատգամավոր Ջեյդա Բոլունմեզ Չանքըրըն, Նիղդեի ԱԶԿ-ական պատգամավոր Յավուզ Էրգյունը և «Անկարայի Ժողովրդական կուսակցության» պատգամավոր Բյուլենթ Քուշօղլուն։
Շենթոփը «Տնտեսական համագործակցության կազմակերպության» խորհրդարանական վեհաժողովի 3-րդ գլխավոր համաժողովին մասնակցող պատվիրակությունների ղեկավարների պատվին տրվելիք ընթրիքին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |