Քաղաքական16:17, 19 Մայիս 2022
Անկարան վրդովմունքով է արձագանքել Պոնտոսի և փոքրասիական հույների ցեղասպանության օրվա կապակցությամբ Աթենքի հայտարարություններին

Թուրքիայի արտգործնախարարությունը վրդովմունքով է արձագանքել Պոնտոսի և փոքրասիական հույների ցեղասպանության հիշատակի օրվա կապակցությամբ Աթենքի հայտարարություններին։
Արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել, որում նշվել է, որ «Անկարան լիովին մերժում է Հունաստանի իշխանությունների կողմից «Պոնտոսի» անհիմն պնդումների տարելիցի պատրվակով արված անհեթությունով լի հայտարարությունները»։
«Մենք Հունաստանին հրավիրում ենք համագործակցության հիման վրա ջանքեր գործադրել խաղաղության, կայունության և բարգավաճ ապագայի համար՝ փաստերը խեղաթյուրելու փոխարեն»,-նշվել է հայտարարությունում․
Թուրքիայի ԱԳՆ-ն Հունաստանի իշխանություններին միաժամանակ մեղադրել է «պատմությունը իռացիոնալ կերպով խեղաթյուրելու իրենց ջանքերը համառորեն շարունակելու» մեջ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |