• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 02:22
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական16:10, 20 Մայիս 2022

ԱՄՆ-ն կարծում է, որ Շվեդիայի, Ֆինլանդիայի և Թուրքիայի միջև ծագած խնդիրները կարող են լուծվել

ԱՄՆ-ն կարծում է, որ Շվեդիայի, Ֆինլանդիայի և Թուրքիայի միջև ծագած խնդիրները կարող են լուծվել

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտնել է, որ Թուրքիայի  մտահոգությունները՝ կապված ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հետ, կարող են կարգավորվել:

Սալիվանը նշել է, որ Սպիտակ տան ղեկավարը հանդիպել է Շվեդիայի և Ֆինլանդիայի ղեկավարների հետ՝ ընդգծելով, որ Վաշինգտոնը լիովին աջակցում է այդ  երկրների՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացին։

«Մենք կարծում ենք, որ Թուրքիայի մտահոգությունները Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության վերաբերյալ, որոնք արտահայտվել են նախագահ Էրդողանի և այլ պաշտոնյաների կողմից, կարող են քննարկվել և լուծվել», ասել է Սալիվանը, հավելելով, որ խնդիրն անհրաժեշտ է լուծել Թուրքիայի, Ֆինլանդիայի և Շվեդիայի միջև

Նա նաև հիշեցրել է, որ նախօրեին հեռախոսազրույց է ունեցել  Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընին:

Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության համար Թուրքիան ևս պետք է համաձայնություն տա։ Ուրբաթ օրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, սակայն, որ Շվեդիան և Ֆինլանդիան կարծես «ահաբեկչական կազմակերպությունների հյուրատուն» լինեն և ընդգծել է, որ ջերմ չեն նայում այդ երկրների անդամակցությանը դաշինքին։ Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը, իր հերթին, «Reuters»-ի հետ զրույցում շեշտել է, որ Անկարան Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության առջև դուռը չի փակել, բայց երկու երկրները պետք է հստակ քայլեր անեն ՔԲԿ-ի և Գյուլենական շարժման գործունեության դեմ։


 


 


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}