Քաղաքական11:44, 23 Մայիս 2022
Անկարայում ԱՄՆ-ի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ

Անկարայում ԱՄՆ-ի դեսպան Ջեֆրի Ֆլեյքին կանչել են Թուրքիայի արտգործնախարարություն, որտեղ թուրքական կողմի մտահոգությունն են հղել նախօրեին Ստամբուլում տեղի ունեցած հանրահավաքի վերաբերյալ ԱՄՆ-ի դեսպանատան հայտարարության կապակցությամբ:
Ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության կազմակերպած հանրահավաքի առիթով ԱՄՆ-ի դեսպանատան հայտարարության մեջ Թուրքիայում ապրող ԱՄՆ քաղաքացիներին զգուշացում է արվել հանրահավաքի ընթացքում ոստիկանության հնարավոր կոշտ միջամտությունների մասին: Միաժամանակ ԱՄՆ-ի քաղաքացիներին կոչ էր արվել խուսափել հանրահավաքներին ու բողոքի ակցիաներին ներկա գտնվելուց:
Հայտարարության մեջ ոստիկանության կողմից կոշտ գործողությունների հավանականությունը հիմնավորվել էր նախկինում արցունքաբեր գազի, պլաստիկ փամփուշտների ու ջրցան մեքենաների կիրառման նախադեպերով։
Այդ գնահատականները դուր չեն եկել Թուրքիայի ղեկավարությանը, և այդ երկրի ԱԳՆ-ում ամերիկացի դեսպանին ասել են, որ հանրահավաքների ժամանակ թուրքական ուժային ստորաբաժանումների կիրառած կոշտ միջոցների մասին պնդումները հիմնազուրկ են։
Ավելի ուշ էլ Թուրքիայի ԱԳՆ-ն է նմանատիպ հայտարարություն տարածել` ԱՄՆ-ում բնակվող իր քաղաքացիներին կոչ անելով զերծ մնալ հանրահավաքներին ու խոշոր միջոցառումներին մասնակցելուց: Հայտարարության մեջ խոսվել է ԱՄՆ-ում ոստիկանության կողմից ցուցարարների նկատմամբ անհամաչափ ուժ կիրառելու նախկին դեպքերի մասին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |