• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 10:25
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Ռազմական14:44, 23 Մայիս 2022

Բրիտանիան վերսկսում է զենքի արտահանումը Թուրքիա

Բրիտանիան վերսկսում է զենքի արտահանումը Թուրքիա

Թուրքիայի Պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության պետ Իսմայիլ Դեմիրը Լոնդոն կատարած այցի ընթացքում հայտնել է, որ նախկինում իրենց տրված խոստումներն արդեն կատարվում են. չեղարկվում են Բրիտանիայից Թուրքիա զենքի արտահանման հետ կապված սահմանափակումները։

«Անշուշտ, կարևոր է նման դրական քայլեր անելը և դաշինքի ոգով գործելը։  Մենք արդեն տեսել ենք, թե ինչպիսի դրական օրակարգ կարող է ձևավորվել, եթե Միացյալ Թագավորությունը գործի այս ոգով»,- շեշտել է Դեմիրը։

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիան դադարեցրել էր զենքի արտահանումը Թուրքիա 2019 թվականին այն բանից հետո, երբ թուրքական զինուժը ռազմական օպերացիա էր սկսել Սիրիայի հյուսիսում տեղակայված քուրդ զինյալների դեմ, որոնք հարում են «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը» (PKK) և  «Ժողովրդական ինքապաշտպանության ջոկատին» (YPG)։

Թուրքիան և Մեծ Բրիտանիան ռազմական համագործակցություն են սկսել ազգային 5-րդ սերնդի TF-X MMU կործանիչի ծրագրում, որը նմանություններ կունենա ամերիկյան «Lockheed Martin» ընկերության նախագծած  F-35 Lightning II բամզաֆունկցիոնալ կործանիչ-ռմբարկուի հետ։

Բրիտանական կողմը, ի դեմս պաշտպանության նախարար Բեն Ուոլեսի, հետաքրքրվել է թուրքական արտադրության անօդաչու թռչող սարքերի առուվաճառքով։

Ըստ աղբյուրի՝ թուրքական անօդաչուների նկատմամբ հետաքրքրությունն աշխարհում մեծացել է, քանի որ դրանք բավականաչափ աջակցություն ցուցաբերեցին ուկրաինական բանակին ռուսական զինուժի դեմ կռվելիս։

Աղբյուր`    Cumhuriyet

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան արձագանքել է Էգեյան ծովում մեկնարկած հունական զորավարժությանը
17:33, 19 սեպ
Թուրքիան արձագանքել է Էգեյան ծովում մեկնարկած հունական զորավարժությանը

«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։

Աշխարհի ամենաշատ զրահատեխնիկա ունեցող երկրների մեջ Թուրքիան 1-ին տասնյակում է
16:48, 19 սեպ
Աշխարհի ամենաշատ զրահատեխնիկա ունեցող երկրների մեջ Թուրքիան 1-ին տասնյակում է

Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։

Ո՞ր դեպքում Թուրքիան զորքերը դուրս կբերի Սիրիայից
15:44, 18 սեպ
Ո՞ր դեպքում Թուրքիան զորքերը դուրս կբերի Սիրիայից

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}