Քաղաքական13:04, 23 Մայիս 2022
Էրդոողանի գլխավորությամբ կառավարության նիստին կքննարկվի տնտեսական ու արտաքին քաղաքական թեմաներ

Մայիսի 23-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ տեղի կունենա կառավարության նիստ: Ըստ թուրքական մամուլի՝ նիստի գլխավոր թեման կլինի Շվեդիայի ու Ֆինլանդիայի ՆԱՏՕ-ին անդամակցելու մտադրությունը, որի նկատմամբ մի շարք վերապահումներ ունի Անկարան:
Նշվում է, որ քննարվելու են նաև ռուս-ուկրաինական ռազմական հակամարտության վերջին զարգացումները:
Ներքին թեմաներից գլխավորը լինելու է գնաճի թեման, ինչը ոչ մի կերպ հնարավոր չի լինում զսպել վերջին ամիսներին:
Նշվում է, որ նիստի ավարտին Էրդողանը հանդես կգա ելույթով և բնակչությանն ուղղված մի շարք ուղերձներ կհղի։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |