Քաղաքական10:40, 25 Մայիս 2022
Գերմանիայում անհանգստացել են ռուս տուրիստների նկատմամբ Թուրքիայի վարած քաղաքականությունից

Չնայած կորոնավիրուսի համաճարակին` Թուրքիան անցյալ տարի ընդունել է 4.7 միլիոն ռուս զբոսաշրջիկ, այս մասին գրում է թուրքական «Haber7» լրատվամիջոցը՝ պնդելով, թե ռուս զբոսաշրջիկներն անհամբերությամբ սպասում են տուրիստական շրջանի բացմանը։
Աղբյուրը տեղեկացնում է, որ գերմանական «ARD» հեռուստաընկերությունը օրերս քննադատել էր Թուրքիայի տուրիստական քաղաքականությունը: Ըստ գերմանական հեռուստաընկերության՝ Թուրքիան չի մասնակցում ռուս-ուկրաինական ճգնաժամի շրջանակներում Մոսկվայի դեմ Արևմուտքի պատժամիջոցներին:
Նշվում է, որ Թուրքիան նպատակ ունի հյուրընկալել ռուսաստանցի բազմաթիվ զբոսաշրջիկների՝ նրանց համար ստեղծելով հարմարավետ պայմաններ։ Դրանցից մեկն էլ վճարային համակարգի հեշտացումն է:
«Չնայած Արևմուտքի կիրառած պատժամիջոցներին՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անում է ամեն ինչ, որպեսզի ռուսներն այս տարի հանգստանան Թուրքիայում»,- նշում է գերմանական հեռուստաընկերությունը:
Նշվում է նաև, որ թուրքական ավիաընկերություններն ընդդիմացել են ռուսական ավիաընկերությունների դեմ իրականացվող պատժամիջոցներին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |